Այսօր իմ առաջին ճամբարային օրն էր: Ճամբարը սկսվեց ժամը 9:00-ից: Քանի որ շատ սիրում եմ ընկեր Սոնային և իր առարակն, այդ պատճառով ընտրել եմ հայրենագետ-ճամփորդների Բիայնիլի ջոկատը: Բիայնիլի անվանումն ունի հետաքրքիր պատմություն: Ք.ա. IX դ. կեսերին Հայկական լեռնաշխարհում պատմական ասպարեզ իջավ Հին Արևելքի հզոր պետություններից մեկը, որը ասորեստանյան արձանագրություններից հայտնի է Ուրարտու անունով: Ուրարտացիք իրենց երկիրը անվանում էին Բիայնիլի, Աստվածաշնչում այն հիշատակվում է` Արարատյան թագավորություն: Օրվա սկզբում ծանոթա բիայնիլիների ջոկատի հետ և մենք միասին սկսեցինք տեղափոխել ծաղիկները: Այնուհետև խաղացինք սեղանի խաղեր և դիտեցինք «Կլաուս» մուլտֆիլմը, որը շատ հետաքրքիր էր, չնայած որ դեռ ամբողջը չենք դիտել և վաղը կդիտենք շարունակությունը: Հետո մենք գնացինք վերնատուն: Այնտեղ ընկեր Սեդան մեզ սովորեցրեց ՙՙՆուբար՚՚ երգը, և մենք բոլորով երգեցինք այդ գեղեցիկ երգը և պարեցինք: