Բարև ձեզ: Այսօր կրկին ճամբարային օր էր: Մենք առավոտյան գնացել էինք մայր դպրոց դիտելու թատրոն, որը պատրաստել էին մեր ավագ ընկերները: Թատրոնը կոչվում էր Բրեմեն քաղաքի երաժիշտները: Այն շատ հետաքրքիր էր: Դրանից հետո մենք գնացինք ներկելու մեր կախազարդերը: Մենք կախազարդերը ներկեցինք շատ գեղեցիկ: Սա էլ իմն է: Մենք ներկեցինք կախազարդերը և գնացինք դպրոց: Դպրոցում մենք դիտեցինք Բրեմեն քաղաքի երաժիշտները մուլտֆիլմը: Մուլտֆիմը շատ հետաքրքիր էր: Այսպես ավարտվեց մեր օրը:
