Posted in Մայրենի

Զատիկը տարբեր երկրներում

Գունավոր հավկիթներ, ձուկ, գինի, կանաչեղեն, իսկ սեղանի շուրջ ընտանիքի անդամները կռվում են հավկիթներով. Նա, ում հավկիթի կեղեւը չի ջարդվում, դառնում է այս ավանդական խաղի հաղթողը: Այսպես են տոնում Հայաստանում Զատիկը, այլ կերպ ասած` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:

Միգուցե, մեր ավանդույթները տարօրինակ թվան այլ երկրների ներկայացուցիչների համար, քանի որ աշխարհի տարբեր երկրներում Զատիկը տոնելու տարբեր ավանդույթներ կան:

Այսօր կփորձենք ներկայացնել, թե ինչպես են տոնում Զատիկը աշխարհի տասը երկրներում.

Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում են երեսը,  գլխին եւ պարանոցին փաթաթում են շարֆ եւ դուրս են գալիս փողոց` մուրացկանության: Արեւմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի` ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին:

Լեհաստանում Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրեն, տարվա ընթացքում կամուսնանան:

Եթե Զատիկի օրը հայտնվեք ֆրանսիական Օ (Haux) քաղաքում, ապա չմոռանաք ձեզ հետ վերցնել պատառաքաղ, քանի որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը գլխավոր հրապարակում մատուցել հսկայական ձվածեղ: Այս օմլետը պատրաստվում է մոտավորապես 4, 500 հավկիթից եւ կարող է կշտացնել 1000 հոգու: Ասում են` այս ավանդույթը ձեւավորվել է այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր զորքի հետ ճանապարհորդելով Ֆրանսիայում` կանգ է առնում մի փոքրիկ քաղաքում, որտեղ նրան օմլետ են հյուրասիրում: Նրան այնքան է դուր գալիս ուտեստը, որ նա հրամայում է քաղաքի բոլոր մարդկանց հավաքել իրենց տանը մնացած հավկիթներն ու դրանցից բոլորով պատրադտել օմլետ:

Հունաստանի որոշ հատվածներում Զատիկի օրը պատուհանից դեն են նետում հին սպասքը` թավաները, կուժերը եւ այլն: Ինչ-որ չափով այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը:

Նորվեգիայում Զատիկին ընդունված է ընթերցել կրիմինալ պատմվածքներ: Հեղինակների կողմից ստեղծվում են հատուկ այդպիսի գրքեր, որոնք անվանում են «Զատիկի օրվա թրիլերներ»: Այս ավանդույթը սերում է 1923 թ-ից:

Չեխիայում Զատիկի օրը տղամարդիկ ուռենու ճյուղերը զարդարում են ժապավեններով եւ դրանցով թեթեւակի հարվածում են կանանց: Համաձայն ավանդույթի` ուռենին գարնան առաջին ծառն է եւ դրա թեթեւ հարվածը կենսունակություն եւ պտղաբերություն է փոխանցում կանանց:

Իսպանական Վերժես քաղաքում Սուրբ հինգշաբթի օրը կազմակերպում են «մահացու պար» կոչվող բեմադրությունը: Մարդիկ հագնում են կմախք հիշեցնող կոստյումներ եւ սկսում են պարել դրանցով: Պարը սկսվում է կեսգիշերին եւ տեւում է երեք ժամ:

Ամերիկայի մայրաքաղաք Վաշինգթոնում տարիներ շարունակ Զատիկը նշվում է հատուկ արարողակարգով: Եփված գունավոր հավկիթները դրվում են խոտի վրա եւ մարդիկ դրանք պետք է փորձեն գլորել մեծ գդալների միջոցով: Այս արարողությունը անցնում է երաժշտության ներքո: Կազմակերպվում են նաեւ այլ սպորտային միջոցառումներ` երեխաներին առողջ ապրելակերպ քարոզելու նպատակով:

Երուսաղեմում մարդիկ ուրբաթ օրը քայլում են այն ճանապարհով, որով Հիսուսն է անցել իր խաչվելու օրը: Որոշ մարդիկ իրենց ուսերին Խաչ են կրում` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի:

Իտալիայի մայրաքաղաքում ուրբաթ օրը Հռոմի Պապը կատարում է Խաչի օրհնության արարողությունը: Հսկայական խաչի ծայրերը վառում են ջահերով եւ այն լուսավորում է երկինքը: Իսկ արդեն կիրակի օրը հազարավոր մարդիկ հավաքվում են Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ Հռոմի Պապը եկեղեցու պատշգամբից օրհնում է հավաքվածներին:

Posted in Մաթեմատիկա

Գունային խնդիրներ

  1. Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
    1)15+7=22
    2)22+1=23
    Պատ.23
  2. Պարկում կա 2 կանաչ, 4 դեղին և 7 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինենտարբեր գույնի գնդակներ։
    1)7+4=11
    2)11+1=12
    Պատ.12
  3. Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը  լինի կարմիր։
    1)6+4=10
    2)10+2=12
    Պատ.12
  4. Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երեքը  լինի կանաչ։
    1)15+5=20
    2)20+3=23
    Պատ.23

Իմ կազմած խնդիրները

1.Զամբյուղի մեջ կա 6 կարմիր, 8 կանաչ և 10 դեղին ձու: Առանց նայելու ամենաքիչը քանի ձու պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը կարմիր լինի:

2.Պարտեզում կար 5 կարմիր, 6 կանաչ և 9 դեղին ձու: Առանց նայելու ամենաքիչը քանի ձու պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե չորսը լինեն կանաչ:


3.Զամբյուղում կա 5 կապույտ, 4 վարդագույն, 7 կարմիր և 9 դեղին ձու: Առանց նայելու ամենաքիչը քանի ձու պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը վարդագույն լինի:

Posted in русский

Выполните упражнения.

  1. Прочитайте сказку.
  2. Выпишите незнакомые слова и составьте предложения.
    лакомиться, коленки 
  3. Составьте 5 вопросов к тексту.
    Кто увидл ет дорога?
    Из чего была дорога?
    Какая была дорога?
    Кто атвеоз братяв домой?
  4. Выпишите слова, которые отвечают на вопросы кто? что? Напишите, какого рода эти слова.
    Кто-мальчик, брат, крестьянин.
    Что-город, дорога, доска, асфальт, язык,  плитка, шоколад, коленки, Бари, Молетте, поля, тележкой, домой, печенья,  колес, оглобель
    .
  5. Выучите рассказывать сказку.