Posted in Ճամփորդություններ

Ճամփորդում ենք կոտայքի մարզ

Հրազդան գետի մասին

Հրազդան գետը ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է առանց Սևանա լճի։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։ Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։ Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։

Գետամեջ գյուղի մասին

Գետամեջ, գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում՝ ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948թվականին։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։  Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին։ Գյուղի բնակիչները մեծամասամբ այստեղ հաստատվել են 1915-1920 թթ., գաղթելով Արճեշի, Բիթլիսի, Մանազկերտի, Մուշի և Վանի գյուղերից։ Գետամեջի ազգաբնակչության փոփոխությունը. Այնտեղ կա 706 մարդ:   Առաջին հիշատակումը եղել է 1699 թվականին:

Նոր Հաճն քաղաքի մասին

Նոր Հաճնը (հիմնադրվել է’ 1953, քաղաք’ 1991-ից) գտնվում է Երևանից 30 կմ հս-արմ.’ Հրազդան գետի աջ ափին’ 1338 մ բարձր, վրա: Անվանվել է Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքի անունով:

 Տարածքը 2,2 քառ. կմ է, բնակչությունը՝ 9, 3 հազար մարդ (2017):

 Տնտեսության մեջ կարևոր տեղ ունեն կահույքի, ոսկերչական (ադամանդի) արտադրությունները: Խորհրդ. տարիներին հայտնի էր Նոր Հաճնի տեխնիոկական քարերի գործարանը’ որպես ԽՍՀՄ սարքաշինության արդյունաբերության ձեռնարկություն (հիմնադրվել է 1958-ին): Թողարկել է շուրջ 80 տեսակի արտադրանք’ հաստոցներ, սարքեր, տեխ. քարեր ևն, որոնք իրացվել են ԽՍՀՄ-ում, արտահանվել 14 երկիր: 

 Քաղաքում է Արզնիի ջրէկը, մերձակայքում’ Արզնիի կիրճի վրա կառուցված Նուռնուսի երկհարկանի կամուրջը, որով Մասիս քաղաքը երկաթուղով և ավտոճանապարհով կապվում է Նուռնուս կայարանի հետ:

 Գործում են մանկապարտեզ, 4 հանրակրթական, 1 վճարովի ավագ, արվեստի, մարզական դպրոցներ, մարզամշակութային համալիր, Կիլիկյան Հաճնի թանգարանը, գրադարան, մշակույթի պալատ: Քաղաքում կանգնեցվել է Հաճնի հերոսամարտի (1920) նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը (1974, ճարտարապետ՝ Ռաֆայել հսրայելյան):

Առինջ գյուղի մասին

Կոտայքի մարզի Առինջ գյուղի մոտ պահպանվել են բերդի մնացորդները: Բերդապարիսպի ստորին շարքերը մեծ մասամբ անտաշ քարերով են, մուտքի մասում՝ կոփածո սրբատաշ։ Մուտքի բարավորի վրա քանդակված են իրար փաթաթված երկու վիշապ (1501թ.-ին ձևավորել է Մանվել քարգործը)։ Պարսպի քարերից մեկի վրա քանդակված է թևատարած արծիվ, կողքին՝ հեղինակի հիշատակությունը` Հովհաննես եպիսկոպոս նկարող, 1501թ.։ Բերդի ներսում կան եկեղեցի և տների ավերակներ։

2000թ. բերդի մոտակայքում կառուցվել է Ս.Աստվածածին եկեղեցին:

Լևոնի քարանձավի մասին

Վարպետ Լևոնի քարանձավը Հայաստանի զարմանահրաշ տեսարժան վայրերից է, որը մշտապես հետաքրքրում է զբոսաշրջիկներին: Այս քարանձավը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Վարպետը կերտել է այդ հրաշքը միայնակ` օգտագործելով պարզագույն գորիքներ` մուրճ ու դուր: Հետաքրքրական է, որ նա իր հյուրերին միշտ խնդրում էր այցելելիս նոր գործիքներ բերել:
Վարպետ Լևոնը սեփական ուժերով, միայնակ, համառորեն ու համբերատար 23 տարի իր տան տակ լաբիրինթոս էր փորել: Խոսքը ոչ թե մի քանի մետրի մասին է, այլ 21 մետր խորության, իսկ տան տակ ոչ թե փափուկ հող է, այլ բազալտե՝ առաջին հայացքից անանցելի պատնեշ: Վարպետ Լևոնը ցավոք այսօր կենդանի չէ, բայց իրենից հետո նա թողել է այնպիսի մի հետք, որի մասին մարդիկ մինչև այսօր էլ խոսում են: