Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր: Բույսերը աճում են անտառներում, մարգագետիններում, այգիներում, պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամասերում:
Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք: Բույսի մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը:Սովորաբար բույսի արմատը տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույսի ստորգետնյա մասը: Արմատները լինում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները: Բույսերի օրգաններն են արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը և պտուղը:
Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար: Բույսն անընդհատ աճում է և զարգանում, նրա աճը լավ դիտվում է միջավայրի բարենպաստ պայմաններում՝ լույսի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:
Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը: Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում: Բույսը կարևոր է մարդու կյանքում, որ օդ է տալիս:
Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են: Նյութը կարող է լինել նաև տեսաֆիլմի տեսքով։