Posted in Մայրենի

Երիտասարդ խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չես գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացիր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել;
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

1. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:
Երիտասարդ խեցգետին-նպատակասլաց
գորտեր-բաբասող
մայր-բարի
հայր-խիստ
ծերուկ-տխուր

2. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

Այս միտքը ասում է, որ եթե շատ չարչարվես սովորես քո երազանքը կկատարվի:

3. Շարունակիր պատմությունը, մտածիր ու գրիր, թե հետո ինչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրիր, տեղադրիր բլոգում:

Խեցգետինը շարունակում էր գնալ: Երբ տեսնում էին նրան, զարմանում էին: Նրան կանչեց մի խեցգետին, որը կարողանում էր առաջ քայլել, ինչպես երիտասարդ խեցգետինը: Նա հարցրեց երիտասարդ խեցգետնին, թե ուր է գնում: Երիտասարդ խեցգետինը ասաց, որ ուզում է գտնել մի տեղ, որտեղ իրեն կհարգեն: Խեցգետինը խնդրեց միանալ իրեն:
Երիտասարդ խեցգետինը համաձայնեց: Նրանք միասին շարունակեցին ճանապարհը: Գնացին, գնացին, մեկ էլ հասան մի քարանձավ, որտեղ ապրում էին առաջ քայլող խեցգետիններ: Նրանք երկուսով մոտեցան քարանձավին և հարցրին, թե կարող են այնտեղ ապրել: Նրանք պատասխանեցին այո, և երկու խեցգետինները ներս մտան քարանձավ և այնտեղ ապրեցին:

Posted in русский

Страна, где все люди сделаны из масла

  1. Подбери к словам с пропущенными гласными проверочные слова. Запиши слова.
    листо’к — ли’ст
    слонё’нок — сло’н
    трави’нка — трава’
    река’ — реки’
    цвето’к — цве’т
    зима’ —зи’мы

2. Измени ударение, поставь его на второй гласный. Обрати внимание, как ударение изменяет смысл слова.
стрелки’ — стре’лки
замо’к — за’мок
гвоздики’ — гво’здики
село’ — се’ло
кружки’ — кру’жки
стои’т — сто’ит