Posted in Մայրենի

Հնարագետ Ջուլհակը

Դուրս գրի՛ր տեքստի դարձվածքները և բացատրի՛ր։

Երկինքը կապել- Ամպերին քշել

Ունքը շինելու տեղը, աչքն էլ հանեցին։- Լավ բան անելու տեղը վատություն է ստացվում։

Եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։ — հափշտակել

Թող ծաղկի քո արհեստը- Թող գործը շատ լավ լինի։

Իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար։- միշտ ուրախ է տեսնել նրան

Դուրս գրի՛ր ջուլհակի հնարամտությունը ներկայացնող հատվածները։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Բնութագրի՛ր Շահ-Աբասին։

Շահ-Աբասը շատ արհեստասեր թագավոր էր։ Նա շատ բարի էր և մտածում էր իր ժողովրդի մասին։ Նա շատ էր գնահատում մարդկանց հնարագիտությունը։ Նա հարուստ էր, բայց ժլատ չէր։ Նա ուզում էր , որ իր ժողովուրդը լավ ապրի։

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 6.5 դասարան

Leave a comment