


Ամանորյա մախթանքներ

Ամանորյա կատակներ
– Ինչպե՞ս նշեցիր Ամանորը։
– Երևի շատ լավ, որովհետև ոչինչ չեմ հիշում։
– Ինչո՞վ է տարբերվում Ձմեռ Պապը Սանտա Կլաուսից։
– Ձմեռ Պապն ապրում է ձյունանուշի հետ, Սանտա Կլաուսը՝ եղջերուի։
– Հը՞, ո՞նց դիմավորեցիր Նոր տարին:
– Դե, վատ չէր, իսկ դո՞ւ:
– Չգիտեմ, դեռ չեն պատմել:
Ամանորյա խնդիրներ
1.Տուփում կա 60 կարմիր, 70 դեղին և 100 կանաչ խաղալիքներ: Ամենաքիչը քանի հատ պետք է հաներ, որ ամեն գույնից լինի:
100+70=170
170+1=171
2. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 3կգ գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 2կգ սեղանին դնելուց հետո մնաց 400 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։
3000+2000+400=5400
3.Մեր տոնածառը զարդարեցի տոնածառի 80 խաղալիքով։ Խաղալիքների 1/2 մասը կանաչ են, 1/4 մասը՝ դեղին, մնացածը՝ կապույտ։ Խաղալիքներից քանի՞ հատն է կապույտ։
80:2=40
80:4=20
40+20=60
80-60=20
4.Ձմեռ պապը իր նեվերները տեղավորել էր չորս պարկում։ Առաջինում կար 1650 նվեր։ Առաջին պարկից, երբ նա 40 նվեր տեղափոխեց երկրորդի մեջ, 10-ը՝ երրորդի մեջ, իսկ 30 -ը ՝ չորրորդ պարկի մեջ, ապա բոլոր պարկերում նվերների քանակը հավասարվեց։ Քանի՞ նվերներ կար յուրաքանչյուր պարկում:
40+30+10 =80
1650-80=1570
5.Տանը կա 7 հոգի: Ամեն մարդ ուտում է 300գ խոզի միս: Քանի կիլոգրամ խոզի միս պիտի պատվիրի մայրիկը:
300*7=2100
2կգ 100գ
Ամանորի մասին հետաքրքիր փասթեր
1. Աշխարհում առաջին անգամ Նոր տարին նշվեց ավելի քան 2000 տարի առաջ՝ հունվարի 1-ին՝ Կեսարի հրամանով:
2. Չինաստանի և մեր տոները չեն համընկնում. նրանք նշում են Նոր տարին հունվարի 21-ից մինչև փետրվարի 21-ն ընկած օրերից մեկին, ընդ որում՝ բավականին մեծ շուքով:
3. Տոնածառը լույսերով զարդարելու ավանդույթն առաջացել է 1895 թվականին, երբ այդպես զարդարվեց Սպիտակ տան դիմացի տոնածառը:
4. Իսկ Թաիլանդում Ամանորը նշվոմ է ապրիլի 13-ից 15-ը: Այս օրը մարդիկ իրար վրա ջուր և գունավոր փոշի են շփում:
5. Հին Նոր տարին նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև շատ ու շատ այլ երկրներում, հատկապես՝ նախկին ԽՍՀՄ երկրներում:
6. Իտալիայի որոշ շրջաններում մինչ այժմ կա Նոր տարվա գիշերը հին իրերը լուսամուտից դուրս նետելու ավանդույթը: Այս ընթացքում իսկապես վտանգավոր է փողոցով քայլելը, քանի որ ցանկացած պահի վերևից կարող է բան ընկնել:
7. Տիբեթում կա Նոր տարվա գիշերը թխվածքաբլիթներ թխելու և բոլոր անցորդներին բաժանելու ավանդույթ: Համարվում է, որ որքան շատ բլիթներ է հաջողվում բաժանել, այնքան մեծ կլինեն գալիք տարվա հաջողությունները:
8. Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է 1843թ. Լոնդոնում:
9. Միջնադարյան Եվրոպայում ամանորյա տոնածառը հաճախ ամրացնում են առաստաղից, ընդ որում՝ գլխիվայր. և սա պարզապես զվարճանքի համար էր արվում:
10. Նախկինում Ռուսաստանում տոնածառները զարդարվում էին կոնֆետներով և խնձորներով: Սակայն երբ բերք չէր լինում, խնձորներին աստիճանաբար սկսեցին փոխարինել խաղալիքները:
11. Աշխարհի ամենամեծ տոնածառը Ռիո դե Ժանեյրոյում է զարդարվում: Բարձրությունը 77 մետր է՝ մոտ 20 հարկանի շենքի բարձրության:
12. «Ирония судьбы, или с легким паром» ֆիլմը ամեն դեկտեմբերի 31-ին հեռուստացույցով արդեն 35 տարի է ցուցադրվում է:
13. Շատ երկրներում կա նաև տիկին Կլաուս, որը Սանտա Կլաուսի կինն է ու համարվում է ձմռան խորհրդանիշը:
14. Նախկինում մարդիկ էին Ձմեռ պապին նվեր տալիս:
15. Ձնեմարդ պատրաստելու ավանդույթն էլ առաջացել է 20-րդ դարում: