Posted in Հաշվետվություն, Մայրենի

Հաշվետու պատում

Ես Գառնիկն եմ: Ես շատ եմ սիրում մայրենին և հիմա կպատմեմ իմ մայրենիի տարվա գիտելիքների մասին: Ես այս տարի շատ բաներ եմ իմացել մայրենիից: Իմ մայրենիի ամենասիրելի առաջադրանքը դա հեքիաթ կարդալն էր և դրա առաջադրանքներին պատասխանելը: Իմ սիրելի նախագծերն են <<Կարդում ենք Համո Սահյան>>, <<Պատրաստում ենք խաղեր Ռաֆայելի համար>> և <<Կարդում ենք Եղիշե Չարենց>>: Ես ընտրել եմ հենց այս նախագծերը, որովհետև ես սիրում եմ կարդալ հա՛մ Եղիշե Չարեց հա՛մ էլ Համո Սահյան, իսկ ընտրել եմ ՙՊատրաստում ենք խաղեր Ռաֆայելի համար՚ նախագիծը, որովհետև մենք օգնում ենք Ռաֆայելին սովորել, հասկանալ և այլն: Ես կուզեի, որ մենք այս տարի նաև անցնեինք էլի շատ բաներ: Ես շատ ուրախ եմ, որ գնալու եմ Միջին դպրոց: