Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:
Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:
Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:
Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Ու ծիծաղում էր անտառի վրա:
Առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:
հինավուրց- հին, շատ տարիքավոր, ծերացած
Ալեկոծվում- նավակոծել, ափնակոծել, ալիքավորել
2. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:
Քամու համբույրից դողաց մի տերև -քամին փչեց և դողաց մի տերև:
Շշուկով դիպավ իր հարևանին-կամաց կպավ իր կողքի տերևին:
Կռացավ կաղնին- ներքև թեքվեց կաղնին:
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ-շշուկը տարածվեց:
Ալեկոծվում էր անտառը հուզված- քամուց շարժվում է անտառը
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած-
Ու ոսկեզօծված գլուխն օրորում- դեղնած ծառերը օրորվում են
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում-
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում-
Երկինք էր հասնում խշշոցը նրա-
Ու ծիծաղում էր անտառի վրա-
3. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:
Քամին փչեց և շարժեց տերևը, որը կպավ կողքին տերևին: Սաղ տերևները շարժվեցին ու կաղնին ճոճվեց: Կաղնին ճոճվեց և դիպավ մյուս ծառին: ԵՎ այսպես անտառի բոլոր ծառերը: Քամին շարժում էր ամբողջ անտառը և ձայնները հասնում են երկինք, իսկ քամին շարնակում էր փչել ու սուլել:
4.Նկարագրի՛ր աշնանային անտառը:
Աշնանը ծառերի տերևները դառնում են դեղին , նարնջագույն և կարմիր գույնի: Ու անտառը դառնում է ոսկեզօծ: Հետո լինում է տերևաթափ