Տրված արմատներով նոր բառեր կազմիր:
Բազուկ և աթոռ – բազկաթոռ
Գանգուր և հեր – գանգրահեր
Դյուրին և գրգռել – դյուրագրգիռ
Հորդ և առատ – հորդառատ
Ամպ և գոռգոռալ – ամպագոռգոլ
Առնել և տալ – առուտալ
Գառնուկ և արածել – գառնարած
2.Բառարանից օգտվելով գտիր տրված բառերի հոմանիշները:
Հովիկ – քամի
Արնագույն – կարմիր
Փարթամ – ճոխ
Մեծամիտ – գոռոզ
Ուրախանալ – զվարճանալ
Ուղիղ – շիտակ
Վարար – հորդ
3.Տեղադրի՛ր համապատասխան բառը:
Ա) Բար, բառ, կրունկ, կռունկ, համար, համառ:
Կռունկի երամը թռչում էր տաք երկրներ: Քեզ համար մի նվեր եմ պատրաստել:
Աղջկա կոշիկի կրունկը կոտրվեց: Այդ համառ տղային համոզելը դժվար է:
Օտար քաղաքում ականջիս հայերեն բառեր հասան:
Այդ ծառն այլևս բար չի տալիս:
Բ) Թռչել, առօրյա, բարեհամբույր, առիթ – անառիթ, օշարակ, կիսապառկած, երկարատև:
Ինքնաթիռը թռչեց օվկիանոսի վրայով: Մարդիկ հոգնել էին երկարատև թռիչքից և անհարմարության զգացումից: Նրանք երազում էին շուտափույթ ոտք դնել ցամաքի վրա, հասնել իրենց տները,լոգանք ընդունել և զբաղվել առօրյա գործերով: Ձանձրույթն այլևս չէր կարողանում ցրել անգամ բարեհաբույր ուղեկցորդուհին, որն առիթ-անառիթ հայտնվում էր սրահում, ուրախ և անհոգ ժպիտը դեմքին`կիսապառկած ուղևորներին օշարակ ու հանքային ջուր մատուցելու: