Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ: Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Սրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթակեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին: Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:
- Ընդգծված բառերում տառեր են բաց թողնված: Լարցո’ւ:
- Վերնագրի’ր առակը: Հաջողության գաղտնիքը
- Ո՞ր նախադասության մեջ է ամփոփված առակի գաղափարը:
Այսպես թուլակազմ անարիները մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:
- Առակը քեզ ի՞նչ սովորեցրեց: Ինձ սովորեցրեց, որ պետք է շատ աշխատեմ հաջողության հասնելու համար:
- Առակի ասելիքը խորհուրդի ձևով ձևակերպի’ր:
Եթե համբերությամբ, համառ աշխատես, ապա կհասնես մեծ հաջողությունների, իսկ ալարելու դեպքում ոչինչ չես ունենա:
- Այս գաղափարը հաստատող ասացվածքներ գտի’ր:
Ով աշխատի, նա կուտի: