Posted in Մայրենի

Մորեխի մասին

Բարև ձեզ, ես Գառնիկն եմ: Ես ուզում եմ պատմել մորեխների մասին, քանի որ այս տարի ամառանոցում շատ եմ բռնել մորեխները :

Մորեխներ միջատներ են։ Ամբողջ աշխարհում տարածված են շուրջ 10հազար տեսակ մորեխներ: Մարմնի երկարությունը  մինչև 9 սմ է, իսկ  բեղիկները կարճ են (մոտ 5 սմ)։ Բերանային ապարատը կրծող տիպի է, ետին ոտքերը ցատկող են։ Ունեն ձայնարձակ և լսողական օրգաններ։ Թևերը 2 զույգ են, թաթերը՝ եռանդամ։ Զվերը դնում են հողում և ծածկում հեղուկով, որը հողի մասնիկների հետ չորանում և կազմում է ձվապարկ։ Սովորաբար տալիս են տարեկան 1 սերունդ։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ (ձվից դուրս եկած անհատները նման են հասուն միջատին)։ Չափահաս են դառնում 1-1,5 ամսում, 4-7 անգամ մաշկափոխվելով։ Բուսակեր են, հսկայական երամները ճանապարհին ոչնչացնում են կուլտուրական և վայրի բուսականությունն ամբողջությամբ։ Մորեխների ամենավտանգավոր տեսակներից են չվող, ասիական, իտալական, մարոկկոյական մորեխները։ Պայքարի միջոցները՝ ագրոտեխնիկական միջոցառումներ, խոպան հողերի յուրացում և այլն։

Unknown's avatar

Author:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևմտյան դպրոց, 6.5 դասարան

Leave a comment