
թեմա
Հետաքրքիր փաստ պանդայի մասին
Ի՞նչ նպատակ է հետապնդում
Նախագծի նպատակը հետաքրքիր տեղկություններ հավաքագրել, սովորելն է, ապա ընթերցողին ևս ներկայացնելն է:
Ո՞ւմ համար է նախատեսված
Նախատեսված է բոլոր հետաքրքրասեր մարդկանց համար:
Ինչի՞ մասին է
Այստեղ կգտնեք ուշագրավ տեղեկություններ պանդաների մասին:
Պանդայի մասին
Բոլոր պանդաներն աշխարհի տարբեր վայրերում բերվել են Չինաստանից: Նրանք հիմնականում սնվում են բամբուկով, այդ պատճառով էլ նրանց հաճախ ՙՙբամբուկի արջ ՚՚ են կոչում: Նրանք օրական սնվում են 12 ժամ և կարող են օրական ուտել մինչր 40 կգ բամբուկ: Գոյություն ունեն անդաների երկու տեսակ՝ մեծ և փոքր: Մեծ պանդան ավելի հայտնի է, քան փոքր ցեղակիցը: Մեծ պանդան ունի սև և սպիտակ գունավորում, իսկ փոքրը խարտյաշ է՝ սպիտակ ՙՙդիմակով՚՚: Նրանք ձմռանը խորը քուն չեն մտնում: Ապրում են մինչև 20 տարի, անհետացող տեսակ է: Պանդաները մենակյաց են:
Շատերը պանդաներին արջ են համարում, սակայն որոշ գիտնականներ նրանց ջրարջերի շարքին են դասում:
Պանդաներին չի կարելի գնել, նրանց հնարավոր է միայն վարձակալել Չինաստանից: Վարձակալության արժեքը կազմում է տարեկան 1 միլիոն դոլար: Միևնույն ժամանակ, մանրակրկիտ ձևով ուսումնասիրվում են պանդաներին պահելու համար անհրաժեշտ պայմանները: Եթե կենդանաբանական այգին չի համապատասխանում կանոնակարգին, դիմումը մերժվում է:
Ամբողջ աշխարհում մնացել է 1900 մեծ պանդա, որոնցից 300-ը՝ անազատության մեջ:
Առաջադրանքներ
- Քանի տարի էին ապրում պանդաները:
- Անհետացող տեսակ է, թե՝ ոչ:
- Որտեղից էին բերված պանդաները:
- Քանի մեծ պանդա է մնացել երկրագնդում:
- Պանդան քանի դոլարով կարելի է վարձել:
- Ինչով է սիրում սնվել պանդան: