Posted in Մայրենի

Մեծամիտ գետը

Աֆրիկայում, լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։

Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։

Առաջադրանքներ

1.Տեքստի 4-րդ նախադասությունից դուրս գրի՛ր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։

խատուտիկ

Ես ունեմ խատուտիկ:

2.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ։ Այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։

Գետ
Գետափ

գետակ

3.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։


լեռներ, երկրներ

Աշխարհում կան շատ երկրներ:
Մեր աշխարհում կան շատ բառձր լեռներ:

4. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական գոյական, ածական և բայ։

գոյական- Գետ, ափ
ածական- բարձր, կապույտ
բայ- ապրում էր, ձգվել

5.Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։
Գետը թռչե՞լ չէր կարող։

6. Տեքստի շուրջ մի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։


Ինչ իմաստ ուներ տեքստը: