Posted in Մայրենի

Առաջադրանքներ

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Թագավորն ուներ երկու որդի։ Նա դժվարանում էր որոշել, թե որդիներից ով է ժառանգելու իր գահը։ Եվ վճռեց փորձել նրանց։ Հրամայեց կանչել մի քանի գյուղացիների։ Երբ գյուղացիները ներկայացան, թագավորն ասաց․

-Զավակնե՛րս, այս մարդիկ կարիքի մեջ են․ պետք է օգնել նրանց։

-Շատ լավ,-ասաց որդիներից մեկը և սկսեց ոսկի բաժանել։

Իսկ մյուս որդին էլ թե․

-Ես նրանց գութան կնվիրեմ։  Ոսկին, որ իմ եղբայրը այդպես շռայլորեն բաժանում է, մի օր կարող է վերջանալ։ Իսկ գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթանկը։

Շատ ուրախացավ ծեր թագավորը և գահաժառանգ հայտարարեց գութան նվիրող որդուն։

Ինչո՞ւ փոքր տղան դարձավ գահաժառանգ։
Որովհետև գութանի գործը հողն է, անվերջ գոհացնող հողը, բոլոր նվերներից ամենաթանկը։

Դու ի՞նչ կնվիրեիր գյուղացիներին։
Ես կնվիրեի գյուղացիներին ձիեր:

Տեքստից դուրս գրի՛ր 3-ական գոյական , բայ և շաղկապ։
գոյական-որդի, թագավոր, գութան
բայ-դժվարանում, հրամայեց, հայտարարեց
շաղկապ- ամենաթանգ

Գոյականներից առաջ գրի՛ր համապատասխան ածականներ։

հզոր թագավոր

խելացի որդի արժանի գահաժառանգ

աղքատ գյուղացի

մեծ գութան

փափուկ հող

Ոսկի բառով կազմի՛ր 2-ական բարդ և ածանցավոր բառ։

ոսկեզօծ, ոսկեհատ, ոսկեղեն,

Տրված ածանցավոր բառերը վերլուծի՛ր բաղադրիչների։

Ածանցավոր բառարմատածանց
թագավոր թագ ավոր
գյուղացի գյուղ ացի
շռայլորեն շռայլ որեն
անվերջ վերջ ան

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Արքա-թագավոր

Ընծայել-նվիրել

Ավարտել-վերջացնել

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։

Քիչ-շատ

Երիտասարդ-ծեր

Տխրել-ուրախանալ

Կազմի՛ր բառակապակցություններ։

Թագավորի գահ

Փայլուն ոսկի

շռայլորեն ժպտալ

նվիրել գութան

Համառոտի՛ր պարզ ընդարձակ նախադասությունները։

Ծեր թագավորը շատ ուրախացավ, որ իր տղան դարձավ թագավոր։

Շարունակի՛ր։

Երբ մարդիկ կարիքի մեջ են, պետք է օգնել:

Թագավորը հայտարարեց , որ բոլորը հավաքվեն:

Միացրո՛ւ ասացվածքների սկիզբն ու վերջը և կարդա առածը։

Աշխատասիրությունը

Անգործությունը

Անբանի համար

Աշխատասեր մարդուն

Ծուլություն է ծնում։

Բախտի աջ ձեռքն է։

Երկինքն էլ է օգնում։

Ամեն օր տոն է։

Աշխատասիրությունը բախտի աջ ձեռքն է։

Անգործությունը ծուլություն է ծնում։

Անբանի համար ամեն օր տոն է։

Աշխատասեր մարդուն երկինքն էլ է օգնում։