- Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
Երկրագնդի վրա փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը: - Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
Անտոնի վան Լևենհուկր, խոշորացնող սարքերի օգնությամբ: - Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշակի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակտերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են: - Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանական նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: - Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
Բակտերիաների մի մասր մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մարդու սննդառությանը: - Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
Սնկերր մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապրում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է: - Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:
թույնավոր-Լեղ սունկ ,Սատանայական սունկ, Պղպեղ սունկ
ուտելու-սպիտակ սունկը, կեչասունկ, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը: