Posted in հայրենագիտություն

Ճամփորդություն դեպի Գեղարքունիք մարզ

Այս նկրում դուք կտեսնեք Երևանից մինջև Սևան ճանապարհ և ժամը:




Իսկ այս նկարում կտեսնեք Սևանի տեսություն:


Սևանա լճի մասին

Սևանա լիճը քաղցրահամ, բարձրադիր, նավարկելի լիճ է: Հայկական լեռնաշխարհի բնության զարդերից է:

Լիճը տարբեր ժամանակներում կոչվել է տարբեր անուններով: Հայերի անվանադիր Հայկ Նահապետի ծոռնորդի Գեղամ Նահապետի անունով կոչվել է Գեղամա կամ Գեղարքունյաց ծով, VII–IX դարերում՝ Դաշնավոր՝ ներդաշնակ, մեղմ, հանդարտ ծփանքների համար: Գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1900 մ բարձրության վրա:

Սևանին արտակարգ հմայք են տալիս շրջակա լեռները, որոնք կարծես մեծ շուրջպար են բռնել լճի շուրջը. արևմուտքում՝ Գեղամա, հարավ-արևմուտքում Վարդենիսի լեռնաշղթաներն են, հյուսիս-արևելքում ձգվում են Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի լեռնաշղթաները: 

Սևանը կազմված է Մեծ Սևանից ու Փոքր Սևանից, որոնք իրարից բաժանվում են Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով ու նրանց միացնող ստորջրյա թմբով: 

Սևանա լիճ են թափվում 28 գետ ու գետակ, սկիզբ է առնում միայն Հրազդան գետը, որի ջրերով ոռոգում են Արարատյան դաշտի այգիներն ու բանջարանոցները: 

Լճի վերին ջրաշերտի կենդանական աշխարհը հարուստ չէ (29 տեսակ): Կան սաղմոնազգի և ծածանազգի բնաշխարհիկ ձկնատեսակներ:

Անհիշելի ժամանակներից լիճը հայտնի է իր հռչակավոր իշխանով։ 

Սևանը հաճելի ու գրավիչ հանգստավայր է: Ամռան տապին լճի ափին զով է, օդը՝ մաքուր ու թափանցիկ, ջրերը՝ խաղաղ ու հանդարտ: Լրիվ ամպամած օրերը շատ քիչ են: Այստեղ կառուցվել են բազմաթիվ առողջարաններ, հանգստյան տներ: Սևանի ափին հաճելի է նաև ձմռանը:Լճի անվան ծագման մասին կան տարբեր լեգենդներ։ Համաձայն դրանցից մեկի՝ վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով որ դա էլ մի Վան է: Բայց հետո տեղի ցուրտ ու դաժան կլիման դուր չի գալիս նրանց: Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկ կյանքը և դառնորեն կանչում. Սև Վա՛ն եկավ մեր գլխին, սև Վա՛ն: Եվ այդպես էլ լճի անունը մնում է Սևան: 

Սևանալիճը շրձապատող լեռնաշղթաների մասին

Սևանի լեռներ, Սևանի լեռնաշղթա, Շահդաղի լեռնաշղթա, Շահտաղի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Ադրբեջանի սահմանագլխին։ Ձգվում է Քաշաթաղ լեռնագագաթից դեպի հարավ-արևելք մինչև Արևելյան Սևանի լեռները։ Ամենաբարձր գագաթը 3319 մ բարձրություն ունեցող Սատանախաչ լեռն է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Հայաստանի տարածքում լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Փերեզակ լեռն է, որն ունի 3290 մ բարձրություն։ Լեռնաշղթայի երկարությունը շուրջ 50 կմ է:










Posted in Մայրենի

Հաշվետու պատում մայրենի լեզվից

Ես այս տարի շատ բան սովորեցի մայրենի լեզվից; Սովորեցի Գոշ Մխիթարի առակներից, Այգեկցու առակներից և այլ: Ինձ շատ դուր եկավ ՙՙ Իմ ընկերը.. նախագիծը, որովհետև կան մարդիկ, որ տառերը չգիտեն և մենք նրանց համար մանկական խաղեր ենք պատրաստել, որ նրանք սովորեն տառերը, թվերը և այլն: Օրինակ այսօր մեր ուսուցիչը՝ ընկեր Արմինեն, պատրաստել էր ավազից խաղ, և մենք մեր ընկերոջ հետ խաղացինք, և նրա մոտ լավ էր ստացվում:

Ինձ շատ դուր եկավ Այգեցու առակներից <<Բազեն և ընտանի հավը>>: Ես շատ եմ սիրում առակներ, որովհետև նրանք կարճ են և խորիմաստ: Ես անցած տարի չէի սիրում մայրենին, բայց այս տարի ես շատ սիրեցի, որովհետև մայրենին մեր Հայրենիքի մասին է: Ես ինձ լավ եմ գնահատում, որովհետև ես անցած տարի շատ պասիվ էի, իսկ այս տարի՝ ակտիվ: