Իմ ազգանունը Բարսեղյանը է, այն հայկական ազգանուն է։ Բարսեղյան ազգանունը առաջացել է Բարսեղ անունից, որը հունական ծագում ունեցող հայկական արական անուն է։ Ծագում է հունարեն <թագավորական> բառից, հունական դիցաբանությունում եղել է Զևսի և Պոսեյդոնի մականունը։
Արմատներով Զանգեզուրից եմ. պապիկս՝ Գառնիկ Գալուստի Բարսեղյանը ծնվել է Սյունիքի մարզի Գորիսի շրջանի Վաղատուր (նախկինում՝ Բայանդուր) գյուղում:
Վաղատուր գյուղում 1905-1910թթ. բնակություն են հաստատել հայ-թուրքական ընդհարումների հետևանքով Մինքենդ գյուղից արտագաղթած հայերը։ Վաղատուրից քիչ հեռու կա 17-րդ դարի եկեղեցի, որից կարելի է ենթադրել, որ այն հիմնադրվել է միջնադարում։
Տատիկս՝ Մանյա Դանիելի Հովհաննիսյանը, ծնվել է Սյունիքի մարզի Կապանի շրջանի Կեմանց գյուղում, որի բնակիչները 1939 թվականին տեղափոխվել են Երեւան քաղաքի Շահումյանի շրջան /Մալաթիա-Սեբաստիա համայնք/։ Տատիկս սերվում է Տեր-Մարտիրոսյաններ ցեղից, որոնց Կապանում անվանում էին ղարաբաղցիներ, քանի որ Կապան եկել էին Ղարաբաղից, որտեղ հաստատվել էին 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո: Մինչ այդ նրանք ապրել են Պարսկաստանում։
Պապիկս ուներ 1 եղբայր եւ 2 քույր: Տատիկս ուներ երեք եղբայր եւ մեկ քույր: