Posted in Մայրենի, Բնագիտական փորձեր

Պանդայի մասին

թեմա

Հետաքրքիր փաստ պանդայի մասին

Ի՞նչ նպատակ է հետապնդում

Նախագծի նպատակը հետաքրքիր տեղկություններ հավաքագրել, սովորելն է, ապա ընթերցողին ևս ներկայացնելն է:

Ո՞ւմ համար է նախատեսված

Նախատեսված է բոլոր հետաքրքրասեր մարդկանց համար:

Ինչի՞ մասին է

Այստեղ կգտնեք ուշագրավ տեղեկություններ պանդաների մասին:

Պանդայի մասին

Բոլոր պանդաներն աշխարհի տարբեր վայրերում բերվել են Չինաստանից: Նրանք հիմնականում սնվում են բամբուկով, այդ պատճառով էլ նրանց հաճախ ՙՙբամբուկի արջ ՚՚ են կոչում: Նրանք օրական սնվում են 12 ժամ և  կարող են օրական ուտել մինչր 40 կգ բամբուկ: Գոյություն ունեն անդաների երկու տեսակ՝ մեծ և փոքր: Մեծ պանդան ավելի հայտնի է, քան փոքր ցեղակիցը: Մեծ պանդան ունի սև և սպիտակ գունավորում, իսկ փոքրը խարտյաշ է՝ սպիտակ ՙՙդիմակով՚՚:  Նրանք ձմռանը խորը քուն չեն մտնում: Ապրում են մինչև 20 տարի, անհետացող տեսակ է: Պանդաները մենակյաց են:

Շատերը պանդաներին արջ են համարում, սակայն որոշ գիտնականներ նրանց ջրարջերի շարքին են դասում:

Պանդաներին չի կարելի գնել, նրանց հնարավոր է միայն վարձակալել Չինաստանից: Վարձակալության արժեքը կազմում է տարեկան 1 միլիոն դոլար: Միևնույն ժամանակ, մանրակրկիտ ձևով ուսումնասիրվում են պանդաներին պահելու համար անհրաժեշտ պայմանները: Եթե կենդանաբանական այգին չի համապատասխանում կանոնակարգին, դիմումը մերժվում է:

Ամբողջ աշխարհում մնացել է 1900 մեծ պանդա, որոնցից 300-ը՝ անազատության մեջ: 

Առաջադրանքներ

  1. Քանի տարի էին ապրում պանդաները:
  2. Անհետացող տեսակ է, թե՝ ոչ:
  3. Որտեղից էին բերված պանդաները:
  4. Քանի մեծ պանդա է մնացել երկրագնդում:
  5. Պանդան քանի դոլարով կարելի է վարձել:
  6. Ինչով է սիրում սնվել պանդան:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s