Բարև ձեզ: Ես Գառնիկն եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից: Մենք հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 3-ին, գնացել էինք Էրեբունու ամրոց և Էրեբունու թանգարան: Էրեբունու թանգարանում մեզ պատմեցին, թե ինչպես են ստացել գինի, թե ինչից են կառուցել տները, ցույց տվեցին և պատմեցին սեպագրերի մասին: Թանգարանից հետո իջանք մի վայր, որտեղ ընկեր Մարինեյի հետ պեղումներ արեցինք:
Այնտեղ ինձ շատ դուր եկավ, ամեն ինչ շատ հետաքրքիր էր: Բայց ամենաշատը տպավորված եմ պեղումներով: Ես հեռախոսով նկարեցի այն ամենը, ինչ ինձ հետաքրքիր էր և ցույց տվեցի ու պատմեցի մայրիկիս այդ ամենի մասին: Հետո վերադարձանք դպրոց և վայելեցինք ընկեր Սոնայի հյուրասիրած պոնչիկները: Շատ հետաքրքիր օր անցկացրեցի: Շնորհակալ եմ ընկեր Սոնային այն կազմակերպելու համար:





















