Posted in Բնագիտական փորձեր

Սև ծով

Մակերեսը` 422 հազար կմ քառակուսի։
Առավելագույն խորությունը` 2210 մետր։

Ատլանլտյան օվկիանոս ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի և մասամբ ճանաչված Աբխազիայի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է ԱԱզովի ծովին, Բոսֆորի նեղուցով`Մարմարա ծովին և այնուհետև Դարդանելի նեղուցով` Էգեյան և Միջերկրական ծովին:

Continue reading “Սև ծով”
Posted in Բնագիտական փորձեր

Հայաստանի գետերը

Հայաստանը հայտնի է որպես գեղեցիկ և բարձր լեռների երկիր: Հայաստանի բոլոր գետերն ունեն շատ արագ ու բուռն հոսք: Այդ իսկ պատճառով, հին ժամանակներում Հայաստանը կոչում էին «Նաիրի», որը նշանակում է «արագ հոսող ջրերի երկիր»: Այստեղ բնական ջրերը միշտ բարձր են գնահատվել, իսկ գետերի ակունքները ժամանակին համարվում էին սրբազան: Այսօր Հայաստանում կա ավելի քան 9,400 գետ և գետակ՝ 180 հազար կմ ընդհանուր երկարությամբ: Եկեք ծանոթանանք Հայաստանի ամենամեծ և ամենագեղեցիկ գետերի տասնյակին:

Continue reading “Հայաստանի գետերը”
Posted in Մայրենի

ՓԱՓՈՒԿ ՁՅՈՒՆ

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Զգույշ իջիր դաշտերին,
Ծաղիկները մտել են քուն,
Հողն է նրանց անկողին:

Հանդարտ, կամաց իջիր այնպես,
Ծաղիկները չարթնանան,
Ծածկիր նրանց քնքուշ ու հեզ,
Զգույշ, զգույշ անսահման:

Ձյուն, փափուկ ձյուն, սպիտակ ձյուն,
Հանգիստ, խաղաղ իջիր վար,
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար:

Posted in Մայրենի

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Posted in Հաշվետվություն, հայրենագիտություն

Հայրենագիտության հաշվետվություն առաջին շրջան

Իմ սիրած առարկաներից մեկը հայրենագիտություն է: Այն շատ հետաքրքիր է, և մեր ուսուցչուհին էլ ավելի հետաքրքիր է այն դարձնում: Այս մի քանի ամիսների ընթացքում ես բավականաչափ գիտելիք ստացա: Իմացա իմ երկրի մասին, իմ Երևանի մասին, իմ թաղամասի, նույնիսկ իմ անվանման մասին: Ծանոթացա հայկական խոհանոցին, նույնիսկ մայրիկիս օգնեցի պատրաստել հայկական ուտեստ: Բայց ինձ ամենաշատը դուր է եկել քարտեզագրումը. շատ հետաքրքիր է իմանալ՝ ինչպես և որքան ժամանակում կարող ես հասնել քո ուզած վայրը: Երկու անգամ ճամփորդել ենք և երկու անգամ էլ շատ տպավորված եմ եղել, ինձ շատ դուր է եկել: Վստահ եմ, որ մեր սիրելի ընկեր Սոնայի հետ շարունակելու ենք շատ ճամփորդել և շատ հետաքրքիր տեղեկություններ իմանալ:

Ստորև ներկայացնում եմ իմ կատարած աշխատանքները:

Ամանորը տարբեր երկրներում

Ճամփորդություն դեպի Էրեբունու ամրոց և Էրեբունու թանգարան

ԷՐԵԲՈՒՆԻ. բերդաքաղաք, ամրոց, պատմություն

«Մեր ընտանեկան սովորույթը»

Ավելուկով ուտեստ

Տնական հալվա

Երևանյան այգիներ

Իմ բնակավայրը, իմ թաղամասը. Երևան 2802

Քարտեզ. քարտեզագրում

Հայկ և Բել

Ծագումով որտեղի՞ց ես

Իմ ազգանվան ծագումը, տոհմածառը

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Ճամփորդությունը դեպի Ամբերդ