Իմ սիրած առարկաներից մեկը հայրենագիտություն է: Այն շատ հետաքրքիր է, և մեր ուսուցչուհին էլ ավելի հետաքրքիր է այն դարձնում: Այս մի քանի ամիսների ընթացքում ես բավականաչափ գիտելիք ստացա: Իմացա իմ երկրի մասին, իմ Երևանի մասին, իմ թաղամասի, նույնիսկ իմ անվանման մասին: Ծանոթացա հայկական խոհանոցին, նույնիսկ մայրիկիս օգնեցի պատրաստել հայկական ուտեստ: Բայց ինձ ամենաշատը դուր է եկել քարտեզագրումը. շատ հետաքրքիր է իմանալ՝ ինչպես և որքան ժամանակում կարող ես հասնել քո ուզած վայրը: Երկու անգամ ճամփորդել ենք և երկու անգամ էլ շատ տպավորված եմ եղել, ինձ շատ դուր է եկել: Վստահ եմ, որ մեր սիրելի ընկեր Սոնայի հետ շարունակելու ենք շատ ճամփորդել և շատ հետաքրքիր տեղեկություններ իմանալ:
Ստորև ներկայացնում եմ իմ կատարած աշխատանքները:
Ճամփորդություն դեպի Էրեբունու ամրոց և Էրեբունու թանգարան
ԷՐԵԲՈՒՆԻ. բերդաքաղաք, ամրոց, պատմություն
Իմ բնակավայրը, իմ թաղամասը. Երևան 2802
Իմ ազգանվան ծագումը, տոհմածառը