Ճամբարի դերը իմ առօրյայում
Ճամբարային օրվա առավելությունները-
Իմ ճամբարային օրագիրը․ կցել հղումը
Իմ ջոկատը-
Ամենալավն իմ ջոկատում-
Դժվարություններն իմ ջոկատում-
Ի՞նչ նախագծերի եմ մասնակցել․ նշել հղումներով
Ի՞նչ ճամփորդությունների եմ մասնակցել․ նշել հղումներով –
Ամենատպավորիչ նախագիծը կամ գործունեությունը-
Ամենատպավորիչ օրը-
Հունվարյան ճամբարի իմ ձեռքբերումը-
Իմ առաջարկը կամ խորհուրդը՝ ջոկատավարներիս
Այլ…
Բարը ձեզ: Ճամբարը շատ կարևոր տեղ ունի իմ կյանքում: Ես այն շատ եմ սիրում , որովհետև այնտեղ ես ձեռք եմ բերում նոր ընկերներ, ճամփորդում նրանց հետ և դիտում ֆիլմեր ու մուլտֆիլմեր: Ճամբարային գործունեություններից շատ եմ սիրում ճամփորդելը, որովհետև այն շատ հետաքրքիր է: Ճամբարի օրերին ես վարում էի օրագիր, որտեղ նկարագրում էի իմ առօրյան: Ստորև ներկայացնում եմ հղումը: (https://garnik.school.blog/category/%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80/),
Իմ ջոկատը կոչվում էր Բիայնիլիների ջոկատ: Իմ ջոկատում ամենալավը ընկերություն էր ջոկատի երեխաների միջև, ինչի արդյունքում մենք դժվարությունների կամ չէինք հանդիպում, կամ դրանք հաղթահարում էինք հեշտությամբ:
Ճամբարի ընթացքում ունեցել ենք հետաքրքիր ճամփորդություների: Դրանցից են՝ ճամփորդությունը դեպի Ջրվեժի անտառապուրակ և սահադաշտ: Ճամբարի ամենատպավորիչ օրը առաջին օրն էր, իսկ նախագիծը՝ Սասունի ու սուսունցիների մասին ֆիլմի դիտումը : Հունվարյան ճամբարին ես ձեռք բերեցի նոր ընկերներ, մասնակցեցի հետաքրքիր ճամփորդությունների և բացահայտեցի շատ հետաքրքիր տեղեկություններ Սասունի և սասունցիներին մասին:
Ես իմ ջոկատավարներին կառաջարկեի կազմակերպել ավելի շատ ճամփորդություններ և կազմակերպել օտար լեզուների օր, երբ կխոսենք միայն օտար լեզվով: