Posted in Մայրենի

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Առաջադրանքներ

1.Կարդա’ պատմվածքը, դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը։
օճորք-առաստաղ

զվարթ-ուրախ

երդիկ-տանիք

ամբար-շտեմարան

մարագ-հարդանոց

2.Պատմվածքից դուրս գրիր բառեր, որոնց հականիշները կարող ես գրել, առանց բառարանի օգնության։

իրիկուն-առավոտ

նստած-կանգնած

քաղցր-դառը

առաջին-վերջին

սոված-կուշտ

3.Բնութագրի՛ր մայր ծիծեռնակին։

Մայրը ծիծեռնակը, ինչպես մարդը, հոգ էր տանում իր երեխաների մասին: Ամեն ինչ անում էր, որ երեխաներն ուրախ լինեն: Եվ միշտ նրանց հետ էր լինում:

4.Պատմվածքից դո՛ւրս գրիր մայր ծիծեռնակին բնորոշող հատվածը։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

5.Ինչպե՞ս կվերնագրեիր պատմվածքը։

Մայրական սեր

6.Ի՞նչ գիտես ծիծառնակների մասին։ Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից հետաքրքիր տեղեկություններ հայթայթիր ծիծեռնակների մասին։

Նյութ այստեղ

Posted in Բնագիտական փորձեր

Ծիծեռնակների մասին

Ծիծեռնակներն ունենում են շատ տեսականեր, մոտ 79 տեսակ, բայց բոլոր տեսակի ծիծեռնակներին հնարավոր չէ տեսնել: Ծիծեռնակի տարբեր տեսակներն նույն ապրելակերպն ունեն: Նրանց ասում են ավետաբեր թռչուններ: Նրանք ունեն մկրատաձև պոչիկներ: Նրանք սնվում են տարբեր միջատներով: Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում:

Ծիծեռնակների թռիչքի ժամանակ վերևից նայողներին թվում, որ նրանք հենց այդպես խաղալով, երգելով, թչում են, բայց նրանք ուղղակի չեն թռչում, նրանք թչում են, որ որդեր, բլոճներ որսան: Եթե ծիծեռնակը բարձր է թռչում, ուրեմն արևոտ եղանակ է լինելու, իսկ եթե ցածր է թռչում, ուրեմն անձրև է գալու: Նրանք իրենց բները այնպիսի տեղ են հյուսում, որ հեշտ թռչեն քարափներում, կտուրներում և այլն:

Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ամրացնում են այդ ճյուղերը: Քաղաքային ծիծեռնակների բները լինում են կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը՝ բաժականաման: Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ, իսկ մենք սպասում ենք, որ նրանք գան: Նրանք շատ երգեր են երգում և նվիրում մարդկանց: Ծիծեռնակները գալիս են ապրիլին, մայիսին կամ հունիսին: Մայիսից մինչ հունիս հանում են 4-6 ձագ: Նրանք շինում են 1000-5000 բույն: Քաղաքային ծիծեռնակներին հաճախ կարելի է տեսնել մեծ և փոքր խմբերով էլեկտալարերին նստած: Ծիծեռնակները թռչունների մյուս տեսակների համեմատ ավելի հաճախ են իջնում գետնին: