Փոքրիկ Արտաշեսը շվշվացնելով գնում էր ձորով: Հանկարծ լսեց, որ մի ուրիշն էլ է շվացնում. Հենց իմացավ ընկերն է, կանգնեց, ձայն տվավ.
-Վահա’ն, դո՞ւ ես:
-Ե՜ս…
-Ադա՜, մեր հորրթն ո՞ւր գնաց, տեսա՞ր:
-Սա՜ր…
-Հանա՞ք ես անում, ինչ է:
-Չէ՜…
-Վա՜յ, էդ հո գելը կուտի:
-Ուտի՜…
Արտաշեսը լալով վազեց տուն, տեսավ` հո՛րթն էլ է տանը, Վահա՛նն էլ:
Փորձի’ր շարունակել երկխոսությունը: Չմոռանա’ս ճիշտ կետադրել:
Առաջադրանքներ
1.Ո՞ւմ կամ ինչի՞ էր հանդիպել փոքրիկ Արտաշեսը:
Արտաշեսը հանդիպել էր իր արձագանքին:
2. Ըստ այս պատմության, որտեղի՞ց էին հայտնվում ձայները:
Ձայնը հայտնվում էր սարերից :
3. Քո կարծիքով որտե՞ղ են ապրում արձագանքները և ինչի՞ համար են դրանք:
Արձագանքումը դա ձայնի անրադարձումն է հետադարձ կրկնությությամբ: Իմ կարծիքով նրանք ապրում են սարերու, ձորերում և փոսերում:
4. Թումանյանական ո՞ր հեքիաթին է նման այս պատումը: Նշի՛ր։
Այս պատումը նման է Հովհանես Թումանյանի <<Խելոքն ու հիմարը>> հեքիաթին։
5.Վենի դիագրամի միջոցով նշի’ր բոլոր ընդհանրություններն ու տարբերությունները: Ներկայացրո’ւ և համեմատի’ր ընկերներիդ աշխատանքների հետ:
6.Այժմ ինքդ փորձի՛ր նման մի պատմություն հորինել:
-Դե ես գնամ քանի գայլը չի կերել:
-Չի կերել:
-Կգաս թե չէ:
-Չէ.
-Դե գնացի.
-Ացի
Արտաշեսը գնաց և չգտավ ոչ մեկ գնաց լացելով տուն և տեսավ, որ հորթն ու Վահաանը տուն են:
7.Գրեցի՞ր, շա’տ ապրես: Հիմա պատմությունդ կարդա՛ ընկերներիդ համար, իսկ նրանք թող փորձեն վերնագրել այն:
8. Գրածդ պատմությունը բեմադրելով՝ ռադիթատրոն պատրաստի’ր:
Կարդա’ նաև Ռոդարիական այս հեքիաթը և հեքիաթի շուրջ ինքդ փորձիր հարցադրումներ կազմել:
Արձագանքի մասին հանելուկներ հորինի’ր և նկարի’ր քո պատկերացրած Արձագանքին: