Posted in Մայրենի

Մայրենի 22.09.2022

13. Շարունակի՛ր (հարցերին պատասխանելով’ գրավոր պատմի՛ր):

Մի օր ճամփա ընկանք ու գնացինք աշխարհ տեսնելու: Գնացինք. գնացինք. շատ թե քիչ. մեր իմացած ու չիմացած երկրներն անցանք, սարերն անցանք, ծովերն անցանք, անապատն անցանք, մեկ էլ դեմներս մի գունավոր քաղաք փռվեց: Որ մտանք, զարմանքից բերաններս բաց մնաց: Քաղա՛ք. դու քաղա’ք. ոչ մի բան միագույն չէր: Տները կառուցված էին գույնզգույն քարերից: Ծառերը, թփերն ու ծաղիկները շատ գեղեցիկ էին: Կենդանիները խելոք էին: Քաղաքը շատ մեծ էր, գեղեցիկ էր և հարմարավետ: Տարիներ առաջ այն հին, անգույն քաղաք էր: Մի օր մի հարուստ մարդ որոշեց վերակառուցել քաղաքը: Նա գտավ լավագույն շինարարներին, որպեսզի նրանք գեղեցկացնեն քաղաքը: Նրանք կառուցեցին գեղեցիկ շինություններ, գեղեցիկ պուրակներ և այգիներ: Այդտեղ ապրող մարդիկ շատ ուրախացան և շատ շնորհակալ էին նրանց: Քաղաքը վերակառուցելուց հետո մարդիկ ավելի երջանիկ էին, քան նախկինում: Նրանցից յուրաքանչյուր զբաղվում էր իր սիրած գործով: Մի օր ես գնացի այդ քաղաք: Ինձ այդտեղ շատ ջերմ ընդունեցին: Ես ծանոթացա այդ քաղաքի երեխաների հետ և սկսեցի նրանց հետ խաղալ: Ինձ այդ օրը շատ դուր եկավ:

Տներն ինչի՞ց էին կառուցված: Ծառերը. թփերն ու ծաղիկներն ինչպիսին էին: Կենդանիներն ինչպիսի՞ն էին: Ինչպիսի՞ քաղաք էր: Ինչի՞ց էր քաղաքն այդպիսին դարձել: Մարդիկ ի՞նչ տեսք ունեին. Ինչպիսի՞ն էին. Ինչո՞վ էին զբաղվում: Ձեզ ինչպե՚՞ս ընդունեցին: Ի՞նչ արեցիք այդտեղ:

14. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է, թե՞ հոգնակի):

Զարմացա, եզակի: Տեսանք, հոգնակի: Փնտրում ես, եզակի: Վազում եք, հոգնակի: Կտա, եզակի: Կհասնեն, հոգնակի:

15.      Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր:
Գոյական-ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ,

Ածական-ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղ­կավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ, գաղտնի, ոսկեզօծ, երկաթյա

Բայ-վազել, թրթռալ, թիավարել, ջրել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ, պահել, ոսկեզօծել,

Ծաղիկ. ջինջ. վազել. բուրավետ. մեծ. ժամացույց. թրթռալ. թիավարել, ջուր. ջրոտ. ուրախ. ջրել. սար. մարդ. գնալ, ծաղ­կավետ. Հրաշալի. երեխա. լողալ. վազվզել. մաքուր. նավաստի. օձ, ճկուն. սողալ, իջնել,՜բացվել, չխկչխկալ, Սև. Ինքնաթիո, առվակ. պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ, սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ. Գաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, Ոսկեզօծել, երկաթյա:

16. Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

Միշտ. անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ. թույլ. վերջին. Համաձայնել. հանգստանալ. գտնել. երբեք. Հավաքել, աջ. արթուն.քնած, հրաժարվել. առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, Մերժել, ձախ:
Միշտ-երբեք
անարատ-արատավոր
ոչնչացնել-ստեղծել
բացահայտ-գաղտնի
թույլ-ամուր
վերջին-առաջին
Համաձայնել-հրաժարվել, մերժել
հանգստանալ-աշխատել
գտնել-կորցնել
Հավաքել-վատնել
աջ-ձախ
արթուն-քնած

17. Ա և Բ- խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:

Ա            Բ

գոռոզ —   գոռոզանալ

ուղիղ —   ուղղել

խոնարհ – խոնարհել

կանաչ — կանաչել
Ա խմբի բառեր ածական են:
Բ խմբի բառերը բայեր են:

18. Գրի՛ր՝  յուրաքանչյուր նախադասության  մեջ գործողություն կատարողն ո՞վ է, (ովքե՞ր են) և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

Օրինակ՝ Վերջերս  այնտեղ հյուր հաճախ եք գնում:  — Դուք:
Երկու հարյուր կիլոմետր կտրել. եկել եմ, որ մի բան հարցնեմ:-Ես

Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց եu կտրել:-Դու

Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:-Նրա

Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: Հետաքրքիր բան եք մտածել:-Մենք

Մեզ ամեն տարի այցելում են:-Մենք

19. Բառակապակցությունների իմաստները մեկական բառով արտահայտի՛ր:

Օրինակ՝ բարձր հասակ ունեցող-բարձրահասակ:

Բարի սիրտ ունեցող- բարեսիրտ
խիղճ չունեցող-անխիղճ
բարձր ձայնով-բարձրաձայն
միշտ ժպտուն-ժպտերես
գանձը պահելու տեղ-գանձարան
կապույտ աչքերով- կապուտաչյա
արքայի որդի-արքայազն
հույների երկիր- Հունաստան
փոքր էշ-իշուկ
ծաղիկներով զարդարված-ծաղկազարդ

20. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններո՛վ փոխարինիր:
Գիրքը որտե՞ղ է:

Գիրքը պայուսակում է:
Գիրքը գրադարակում է:
Գիրքը պահարանում է:
Գիրքը սեղանին է:
Գիրքը ձեռքում է:
Ի՞նչ հարցին պատասխանող բառերը ո՞ր մասնիկների (վերջավորությունների) և բառերի օգնությամբ դարձրիր որտե՞ղ հարցին պատասխանող

Վերջում ավելացավ ում և ին վերջավորությունը: