Posted in Անգլերեն

Autumn In My Yard

Autumn is one of my favourite seasons. I like autumn because it is very beautiful. The leaves change their colors into yellow and red. The leaves are falling from the trees and are covering the ground. The birds fly to warm countries. It is not very hot or very cold in autumn but mild temperature. We can enjoy different kinds of fruits. We even have autumn holiday when we can have free time and can enjoy the beauty of the season. I like to go for a walk and breath fresh air.

Posted in Մայրենի

Մայրենի 02.11.2022

1.Ստեփան Զորյանի «Չալանկը» պատմվածքից դուրս գրի’ր ածանցավոր բառերը եւ ընդգծի’ր արմատը, ածանցը։ Որոշի’ր նաեւ ածանցի տեսակը։

ուրախություն-ուրախ+ություն, վերջածանց
անհանգստություն-ան+հանգիստ+ություն, վերջածանց և նախածանց
լուսավոր-լույս+ավոր, վերջածանց
դժգոհ-դժ+գոհ, նախածանց
անծանոթ-ան+ծանոթ, նախածանց
անպետք-ան+պետք, նախածանց
անհանգիստ-ան+հանգիստ, նախածանց
անլուսին-ան+լուսին, նախածանց
տեսարան-տեսնել+արան, վերջածանց


Տերը և շունը
Մի մարդ շատ էր ուզում շուն պահել: Նրա անունը Ալեքս էր: Երբ նրա ծննդյան օրն էր, նա հայրիկից ու մայրիկից խնդրեց շուն: Մայրիկը և հայրիկը մի շուն գնեցին և նվիրեցին նրան: Ալեքսը ուրախությանբ վերցրեց շանը և շան անունը դրեց Ռեքսիկ: Ռեքսիկը շատ խելացի էր և գեղեցիկ : Նրան բաց էին թողնում ման գալու և երբ Ռեքսիկը ման էր գալիս, Ալեքսը անհանգիստ էր: Երբ Ռեքսիկը վերադառնում էր տուն, Ալեքսը և Ռեքսիկը նայում էին պատուհանից: Պատուհանից շատ գեղեցիկ տեսարան էր երևում: Մի օր Ռեքսիկը հանդիպեց մի անծանոթ շան: Նրանք սկսեցին իրար հետ խաղալ և այդ ժամանակ Ալեքսը մտածեց, որ երկուսին էլ վերցնի իր հետ: Նա երկուսին էլ վերցրեց և երկրորդ շանը անվանեց Մաքսիկ: Նրանք միասին խաղաղ ապրում էին:

Posted in Բնագիտություն

Ուսումնական աշուն

Սերմի մասին

Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով՝ սերմնամաշկով, որի ներսում գտնվում են սաղմը և պաշարային սննդանյութերը։ Սերմնամաշկը սերմը պաշտպանում է չորանալուց և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի վրա երեվում է սերմնասպին, այն հետքը, որով սերմն ամրանում է սերմնաոտիկին։ Սերմնասպիի կողքին գտնվում է սերմնամուտքը, որով սերմի մեջ են թափանցում ջուրը և օդը։ Սերմի հիմնական մասերն են սաղմը և պաշարանյութերը։ Սաղմում լավ երևում է շաքիլը, որում կուտակված են պաշարային սննդանյութեր։ Դրանցով է սնվում սաղմը սերմի ծլման սկզբնական փուլում։ Տարբերում են երկշաքիլավոր և միաշաքիլավոր սերմեր։ Երկու շաքիլ ունենարևածաղկի, խնձորենու, վարունգի, սեխի և մի շարք այլ բույսերի սերմեր, որի համար էլ կոչվում են երկշաքիլավոր բույսեր։ Կան նաև միաշաքիլավոր բույսեր, որոնց սերմն ունի մեկ շաքիլ։ Միաշաքիլավոր սերմերի էնդոսպերմը կարող է գտնվել սաղմի մոտ կամ շրջապատել սաղմը։ Սերմերի բաղադրության մեջ մտնում են օրգանական (օսլա, ճարպեր, սպիտակուցներ) և անօրգանական (ջուր և հանքային աղեր) նյութեր։


Posted in Բնագիտություն

Թթուներ

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:
    Կիտրոնաթթու, խնձորաթթու, աղաթթու, քացախաթթու և կաթնաթթու:
  2. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:
    Կազմված են ջրածնից և թթվային մնարցորդներից:
  3. Ինչպե՞ս կարող եք համոզվել ,որ տվյալ նյութը թթու է:
    Թթուն դնում ենք ինդիկատորի մեջ: Ինդիկատորը թթվային միջավայրում գույնը փոխում է:
  4. Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ:

Թթուն ունի ուտիչ հատկություն: Եթե թթուն ընկնի մաշկի վրա մաշկը կքայքավի: Դրա համար եթե թթուն ընկնում է մաշկի վրա պետք է արագ լվանալ ջրով և մշակել սննդի սոդայով:

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

38.   Անջատ գրվող բարդ  բառերի  (հարագրությունների) իմաստները մեկական բառերով արտահայտի՛ր:

Պար գալ-պարել. զրույց անել-զրուցել. խաղ անել-խաղալ. թույլ տալ-թույլատրել:

41. Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):

Արթնացա,  երբ արևն արդեն  ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց: Շտապում էի: Խոհանոցից  դուրս եկավ մի տղամա՞րդ. Թե՞  կին՝ չհասկացա: Տարօրինակն էր: Նա էլ զարմացած ինձ էր նայում: Մի վատ բան գուշակեցի: Նետվեցի միջանցք ու աչքս գցեցի մեծ հայելուն: Ես ճիշտ այնպիսին էի,  ինչպիսին խոհանոցից դուրս եկածը, շատ տարօրինակն էի: Մի քիչ շփոթված ու մի քիչ տխուր մտա սենյակ: Այնտեդ հավաքված էին իրարից չտարբերվող տարօրինակ ու շփոթահար մարդիկ՝ հինգ հոգի: Հավանաբար մերոնք էին: Միանգամից գլխի չընկա էլ, թե ո՛վ ով էր:

Հետո պարզվեց. որ այդ օրը մեր քաղաքում բոլոր մարդիկ դարձել էին արտաքինով չափազանց նման էակներ: Ես միացրի հեռուստացույցը և տեսա մեկ գովազդ: Այդ գովազդում ցույց էին տալիս մի ուտելիք, որը ուտելուց հետո դառնում են չափազանց նման էակներին: Ես այդ ժամանակ հասկացա, թե ինչի են մարդիկ դարձել չափազանց նման էակներին և ես ուզեցի այդ ժամանակ փորձել այդ ուտեստը և դառնալ նրանց նման: Ես փորձեցի և դարձա չափազանց նման նրանց:

43. Նախադասություներն ընդարձակի՛ր:

Մեքենայի ակը պտտվում է շատ արագ:

Ես ու ընկերներս հասկանում ենք, թե դաս սովորելը ինչ կարևոր է կյանքում:

Երեխաները հեռանում են դպրոցից:

Դու մոռացել ես մեր գաղտնիքը:

Ես փողոցում գտա մի փոքրիկ գեղեցիկ շուն: