Պատմությունը կարդա՛:
Երեք եզ միասին էին դաշտում։ Առյուծը նրանց հետևում էր, բայց չէր համարձակվում հարձակվել։ Նա այնպես արեց, որ եզներն իրարից նեղացան և տարբեր ուղղություններով գնացին։ Առյուծն առանձին-առանձին բռնեց նրանց և կերավ։
Ինչո՞ւ չէր հարձակվում առյուծը։ Մտքերից մեկն ընտրի՛ր և մեկ-երկու նախադասությամբ, հիմնավորի՛ր։
- Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր կարողանում ընտրել՝ սկզբում որին ուտի։
- Առյուծը չէր հարձակվում, որովհետև չէր ուզում խանգարել եզների խաղաղ զրույցը։
- Առյուծը չէր հարձակվում, որովհետև վախենում էր, քանի որ նրանք միասին էին։
2. Նմանատիպ մեկ առակ էլ ինքդ հորինի’ր։
Երկու հոգի որոշել էին սայլը քաշել: Մեկը դիմացից էր քաշում, մյուսը հետևից էր քաշում: Արդյունքում սայլը տեղից չէր շարժվում: Մի պահ նրանք կանգ առան մտածեցին և հասկացան, որ սայլը տեղից շարժելու համար պետք է այն երկուսով մի ուղուցյամբ քաշել:
3. Դուրս գրել գոյականները, ածականները և բայերը:
գոյական-եզ, առյուծ, դաշտ, ուղղություն, հոգի, սայլ
ածական-
բայ-հետևել, համարձակվել, հարձակվել, նեղանալ, գնալ, բռնել, որոշել, քաշել, շարժվել, կանգ առնել, մտածել, հասկանալ,