38. Անջատ գրվող բարդ բառերի (հարագրությունների) իմաստները մեկական բառերով արտահայտի՛ր:
Պար գալ-պարել. զրույց անել-զրուցել. խաղ անել-խաղալ. թույլ տալ-թույլատրել:
41. Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):
Արթնացա, երբ արևն արդեն ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց: Շտապում էի: Խոհանոցից դուրս եկավ մի տղամա՞րդ. Թե՞ կին՝ չհասկացա: Տարօրինակն էր: Նա էլ զարմացած ինձ էր նայում: Մի վատ բան գուշակեցի: Նետվեցի միջանցք ու աչքս գցեցի մեծ հայելուն: Ես ճիշտ այնպիսին էի, ինչպիսին խոհանոցից դուրս եկածը, շատ տարօրինակն էի: Մի քիչ շփոթված ու մի քիչ տխուր մտա սենյակ: Այնտեդ հավաքված էին իրարից չտարբերվող տարօրինակ ու շփոթահար մարդիկ՝ հինգ հոգի: Հավանաբար մերոնք էին: Միանգամից գլխի չընկա էլ, թե ո՛վ ով էր:
Հետո պարզվեց. որ այդ օրը մեր քաղաքում բոլոր մարդիկ դարձել էին արտաքինով չափազանց նման էակներ: Ես միացրի հեռուստացույցը և տեսա մեկ գովազդ: Այդ գովազդում ցույց էին տալիս մի ուտելիք, որը ուտելուց հետո դառնում են չափազանց նման էակներին: Ես այդ ժամանակ հասկացա, թե ինչի են մարդիկ դարձել չափազանց նման էակներին և ես ուզեցի այդ ժամանակ փորձել այդ ուտեստը և դառնալ նրանց նման: Ես փորձեցի և դարձա չափազանց նման նրանց:
43. Նախադասություներն ընդարձակի՛ր:
Մեքենայի ակը պտտվում է շատ արագ:
Ես ու ընկերներս հասկանում ենք, թե դաս սովորելը ինչ կարևոր է կյանքում:
Երեխաները հեռանում են դպրոցից:
Դու մոռացել ես մեր գաղտնիքը:
Ես փողոցում գտա մի փոքրիկ գեղեցիկ շուն: